Բազուկը բուժում է անքնությունը, նյարդային համակարգը, տեսողությունը, ստամոքսը, արյան խնդիրները, սակայն կարևոր է իմանալ ում է ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ


15:40 , 6 հունիս, 2018

Բազուկ (լատիներեն՝ Beta), թելուկազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ երկամյա բույս։ Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով եւ սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։

Հագեցած քիմիական բաղադրությունը, որը ներառում է ամինաթթուներ, օրգանական թթուներ, պեկտիններ, գլյուկոզա, ֆրուկտոզա, հանքային նյութեր և միկրոէլեմենտներ, ապահովում են բազուկի յուրօրինակ հատկությունները: Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը եւ կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարեւոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։

Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։

Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է գազարի 100 մլ, բազուկի 15 մլ եւ վարունգի 10 մլ հյութերը խառնել եւ խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։

Տղամարդկային անկարողության դեպքում անհրաժեշտ է բազուկի 20 մլ, խնձորի 20 մլ, մաղադանոսի 10 մլ, սպանախի 30 մլ եւ գազարի 120 մլ հյութերը խառնել եւ խմել սոված ստամոքսին։

Բերանի եզերքի ճաքերին, մազերի եւ եղունգների կոտրատվելուն եւս օգնության է հասնում սովորական բազուկը։

Հյութը օգտակար է հիպոտերիոզի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, դիսբակտերիոզի դեպքում։ Ունի որդաթափ հատկություն։ Խորհուրդ է տրվում խմել մածունի հետ կամ խառնել վարսակի շիլային։ Փորձը ցույց է տվել, որ բազուկն ունի հակաուռուցքային հատկություն։

Բազուկի հյութն, իհարկե, ունի նաեւ հակացուցումներ։ Հիշեք, որ հյութաքամիչով անցկացնելուց հետո այն չի կարելի անմիջապես խմել (կառաջացնի սրտխառնոց, նույնիսկ` փսխում), այլ պետք է որոշ ժամանակ սառնարանի մեջ պահել եւ հետո խմել` վրան որոշ քանակությամբ ջուր ավելացնելով։ Բացի այդ, բազուկի հյութը չի կարելի խմել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (գաստրիտ), ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի դեպքում։