13:00 , 6 հունիս, 2018Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Խակիմին կարիերան կարող է շարունակել իտալական Ա Սերիայում, հայտնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», որը տևական ժամանակ հետևել է նրան:
Աշրաֆի միջոցով իտալացիները ցանկանում են համապատասխան փոխարինող գտնել Էլսեիդ Խյուսային:
Իսկ Աշրաֆին որպես այլընտրանքային տարբերակ` դիտարկվում է Շտեֆան Լյաները «Ռեդ Բուլ Զալցբուրգից»:
Ավարտված մրցաշրջանում 19-ամյա Աշրաֆն իսպանական Պրիմերայում 9 հանդիպման է մասնակցել և դարձել է 2 գոլի հեղինակ: