ԱՀ Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել


12:19 , 6 հունիս, 2018

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես այսօր աշխատանքից ազատվելու մասին դիմում եմ ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:
Դիմումում, մասնավորապես, գրել եմ. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:
Ես կներկայացնեմ իմ դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ: