19:45 , 10 ապրիլ, 2012
Մենք իրար ճանաչում ենք արդեն 17 տարի: Մի տեսակ էնքան երկար ա, որ երբեմն ձանձրալի ա թվում էն, որ էսքան ժամանակ կարողացել ենք մնալ ընկերներ, էն էլ մտերիմ:
Ես շատ լուրջ ու բարդ իրավիճակներում միշտ զանգում եմ, խորհուրդ հարցնում, ու միշտ ստանում ոչ թե խորհուրդ, այլ ուժ, սեփական խելքով որոշման գալու համար: Բայց մի տեսակ չկա էն շատ մտերմությունը, որ ուզես ժամերով խոսել, ուղղակի խոսել, անիմաստ, ինձ էդ էնքան կարևոր ա թվում: Բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ ունեմ գոնե մեկ շատ հին ընկեր ՝ մանկությունից մինչև պատանեկություն «պահպանված», ու հուսով եմ նաև մինչև ծերություն կլինենք ընկերներ, ովքեր կզանգվեն տոներին, իսկ հանդիպելիս միշտ նույն քննշությամբ կասեն ՝ «ինչպե՞ս ես, հարազատս»: ![]()