Լատինատառ հայերենի դեմ պայքարը պետք է սկսել տեխնիկական հարթությունից


11:00 , 6 հունիս, 2018

Լատինատառ հայերենի դեմ պայքարն, ըստ իս, պետք է սկսել տեխնիկական հարթությունից, հակառակ դեպքում մենք ստեղնաշարի վրա միևնույն է սեղմում ենք, ասենք, լատինական այբուբենի «C» տառը հայերեն «Ց» ստանալու համար։

Դիցուք, մեր հարևան Իրանում գործնականում անհնար է գնել համակարգիչ առանց պարսկական ստեղնաշարի կամ պարսկերեն օպերացիոն համակարգի, գրեթե անհնար է գնել հեռախոս, որի օպերացիոն համակարգը պարսկերեն չէ լռելյայն՝ նույնիսկ եթե բոլոր այդ սարքերը մաքսանենգ ճանապարհով են ներկրված։

Երևանի խանութներում հայատառ ստեղնաշարով համակարգիչ տեսաք, իմաց տվեք: