«Ժողովուրդ». Այս տարվա հունվար-ապ­րիլ ամիսներին հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են


10:10 , 6 հունիս, 2018
«Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարու­նակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապ­րիլ ամիսներին հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա չորս ամիսներին մեր հան­րապետությունում արտադրվել է 89 հա­զար 900 տոննա հաց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 92 հազար 100 տոննայի դիմաց: Ըստ մասնագետ­ների՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: 

Հայտնի փաստ է՝ որքան պա­կասում է բնակչությունը, այնքան նվա­զում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևանքով արտադրության ծավալները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: