«Ժամանակ». Բակո Սահակյանը, որ ցանկություն ուներ վերընտրվել նաև 2020թ., հիմա հասկանում է, որ պետք է իրավահաջորդ գտնի


09:30 , 6 հունիս, 2018

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է երրորդ ժամկետն անընդմեջ և ցանկություն ուներ վերընտրվել նաև 2020թ. նա­խագահական ընտրություննե­րում, հիմա այլևս հասկանում է, որ պետք է իրավահաջորդ գտնի: 

Սահակյանը կորցրել է իր վաղեմի ազդեցությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում: Եթե նախկինում նա ակտիվորեն միջամտում էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ լուծելով իշ­խանության համար կարևորագույն հարցեր, թավշյա հեղափո­խությունից հետո ինքն է ակն­կալում Հայաստանի իշխանության միջամտությունը՝ իր դիր­քերն ամրապնդելու հարցում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: