Երևանում վերելակը խափանվել է, ներսում մնացած մարդկանց ինքնազգացողությունը՝ վատացել


01:00 , 6 հունիս, 2018
operativ.am-ը գրում է

Հունիսի 5-ին, ժամը 14:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, ներսում գտնվող քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ,դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից, քաղաքացիները հրաժարվել են բուժօգնությունից: