Պատմության ամենահզոր բրիտանացին. ամենահետաքրքիր փաստերը Ուինսթոն Չերչիլի մասին


22:45 , 5 հունիս, 2018

Ուինսթոն Չերչիլը 1940-1945 թթ. և 1951-1955 թթ. Միացյալ Թագավորության վարչապետն էր: BBC-ն նրան անվանել է «Պատմության ամենահզոր բրիտանացի»: Ձեզ ենք ներկայացնում ամենահետաքրքիր փաստերը մեծ բրիտանացու կյանքից:

1. Չերչիլի ամենահաջող ու ամենահայտնի լուսանկարը, որտեղ նա բարկացած է և մռայլ, արվել է 1941-ին՝ կանադական համայնքների պալատում իր ելույթից հետո: Երբ լուսանկարիչը պատրաստվում էր անել լուսանկարը, վարչապետը հերթական սիգարն էր ծխում: Լուսանկարչի՝ սիգարը մի կողմ դնելու խնդրանքը Չերչիլը կտրկանապես մերժեց: Այդժամ լույսն ուղղելու պատրվակով լուսանկարիչը մոտեցավ նրան և ստիպողաբար դուրս քաշեց սիգարը վարչապետի բերանից: Լուսանկարում արտացոլված «նեղացած և բարկացած» դեմքը հենց այս իրադարձության արդյունքն է: Ճիշտ է, այնուհետև Չերչիլը հանգստացավ, խաղաղվեց ու ժպտաց, սակայն այս լուսանկարն առավել հայտնի դարձավ պատմության մեջ:

2. Ուինսթոն Չերչիլը պաշտում էր հայկական «Դվին» կոնյակը և ամեն օր ըմպում էր այդ թունդ խմիչքի մեկ ամբողջական շիշ: Մի անգամ վարչապետը նկատեց, որ որ կոնյակի հմաը փչացել է: Նա Ստալինին նամակ ուղարկեց, որում հարցնում էր, թե ինչ է պատահել: Պարզվում է, որ կոնյակի արտադրությամբ զբաղվող վարպետը ճամբար է ուղարկվել: Առաջնորդի հրամանով վարպետին հետ են բերում ճամբարից, և անգամ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում են տալիս: Իսկ Չերչիլը շարունակում է խմել իր սիրելի կոնյակը:

3. «Հինգ րոպե չկար, ինչ Ուինսթոն Չերչիլը համայնքների պալատ էր մտել, ինչ մենք նկատեցինք, որ նա նստել է, ինչպես կնստեր տանը, խաչել է ոտքերը, գլխարկով փակել է ճակատը, ձեռքերը խորը մտցրել է գրպանները, և շուրջն է նայում այնպես, կարծես նա ոչ թե ամենաերիտասարդ, այլ ամենամեծ պատգամավորն է», - ասել է պառլամենտում Չերչիլին հանդիպած մարդկանցից մեկը 1901 թվականին:

4. Խորհրդարանական լսումների մեկի ժամանակ Չերչիլն իր խոսքերը հաստատում էր բազմաթիվ թվերով, և այդ ընթացքում թղթին անգամ հայացք չէր նետում: Ելույթից հետո ապշահար եղած ընկերներից մեկը հարցրել է, թե ինչպես է Ուինսթոնին հաջողվում հիշել այդքան տվյալներ. չէ՞ որ այդպիսի տվյալներն ամենաշատը կես տարուց անհետանում են մարդու հիշողությունից: Ծիծաղելով՝ Ուինսթոնը նկատել է, թե ինչքան շատ ժամանակ է հարկավոր իր հակառակորդներին այդ տվյալների անճշտությունները գտնելու ու ապացուցելու համար:

5. Չերչիլը տանել չէր կարողանում ուսումը: Քոլեջ ընդունվելու համար անհրաժեշտ է լատիներենով աշխատանք գրել: Ուինսթոնը երկու ժամ շարունակ թղթի վրա 1 թվանշանն էր նկարել, վերցրել էր այն փակագծերի մեջ, և դրա շուրջ մի քանի հետքեր էր թողել: Խնդիրն այն չէր, որ Չերչիլը լատիներեն չգիտեր. նա այդ լեզվին հրաշալիորեն տիրապետում էր: Հորից նա ժառանգել էր հիանալի հիշողություն: Բանն այն էր, որ ապագա վարչապետը չափազանց համառ էր: Մի անգամ նա զարմացրել է դասընկերներին ու ուսուցիչներին, երբ մրցանակ է ստացել այն բանի համար, որ հիշողությամբ անգիր է ասել Հին Հռոմի վերաբերյալ մի գրքից 1,200 տող: Նա անգիր գիտեր Շեքսպիրի գրեթե բոլոր աշխատությունները, և ուրախությամբ ուղղել է ուսուցչին, երբ վերջինս սխալվել է «Համլետից» որևէ միտք ցիտելիս: Չերչիլն ընտրում էր այն ուսուցիչներին, որոնց հավանում էր: Մնացածի դասավանդած առարկաներն ուղղակիորեն հրաժարվում էր սովորելուց:

6. «Ուինսթոնը կյանքին վարդագույն ակնոցներով է նայում: Նա ոչինչ չգիտի հասարակ մարդկանց կյանքի մասին: Նա երբեք չի երթևեկում ավտոբուսով ու միայն մեկ անգամ է մետրոյում եղել», - 1945-ի ապրիլին ասել է Չերչիլի կինը՝ Կլեմենտինան: