Մակունց. Խստորեն հետևելու ենք պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի արտաքին տեսքի հետ կապված գործողություններին


19:50 , 5 հունիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Թեպետ «Փակ շուկայի» շենքը պատմամշակութային արժեք ուներ, բայց այդուհանդերձ ավերվեց և թողնվեց, ժողովրդական լեզվով ասած՝ «ֆուտլյարը» և այդ օրվա թե մշակույթի նախարարությունը, թե իշխանությունը որևէ բան չկարողացան անել»,- ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Պատգամավորը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին հարց ուղղեց, թե արդյոք նախատեսվու՞մ է այն ինչ մնացել է շենքից, պահպանել. «Վերականգնելու մասին չեմ խոսում, անհնար է, քանի որ կամարաձև մասն ուղղակի անգարի պես մի տարածք է դարձել»։

Նախարարը պատասխանեց,  որ այսուհետ նախարարությունը խստորեն հետևելու է ցանկացած պատմամշակութային արժեք ներկայացնող շինության արտաքին տեսքի և այդ շենքի հետ կապված ցանկացած շինարարական գործողությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։