«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խորամանկ է գործել. կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել


09:15 , 5 հունիս, 2018
«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգևորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաև կառավարության նախորդ ծրագրում: Մյուս կողմից, սա­կայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները ևս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել և այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել, ծրագրում նշված է նա­և արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Հիմա ՀՀԿ-ի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թևն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն, հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեար­կելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաև Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: