Տանզանիայում մահացել են ամբողջ աշխարհին հայտնի սիամական երկվորյակները. մահվան լուրը շատ ծանր է տարել իրենց երկրի նախագահը


06:15 , 6 հունիս, 2018

Հունիսի 2-ին, Տանզանիայում սրտի արատի պատճառով մահացել են 21-ամյա երկվորյակ քույրերը, ովքեր իրենց երկրում շատ հայտնի սիամական երկվորյակներն էին: Մարիա և Կոնսոլատա Մվակիկուտիները իրար կպած են լույս աշխարհ եկել: Նրանցից յուրաքանչյուրը ուներ առանձին սիրտ, ոտք, ձեռք, գլուխ, սական պորտից ներքև միասին էր:

Աղջիկների ծնողները մահացել էին, երբ նրանք փոքր էին: Երկվորյակներին դաստիարակել և մեծացրել է կաթոլիկ կազմակերպություն՝«Մարիա Կոնսոլատա» անունով: Այս սրբի պատվին էլ աղջիկներին անվանակոչել են: Տանզանիան վատ զարգացաց է այսպիսի արատով մարդկանց համար, սակայն Մարիան և Կոնսոլատան երազում էին երկրի համար մի լավ բան անել: 

Անցյալ տարի նրանք ավարտել էին միջնակարգ դպրոցը և ընդունվել կաթոլիկական համալսարան Իրինգ քաղաքում: Իրենց ուսման վարձը տալիս էր տեղական բարեգործական կազմակերպությունները: Աղջիկները պատրաստվում էին պատմության, անգլերենի և սվահիլի լեզվի ուսուցչուհիներ դառնալ: 

Նրանց տված հարցազրույցներից մեկում, նշում են, որ երբեք չէին ցանկանա առանձին ապրել: Նրանք երազում էին ամուսնանալ մեկ տղամարդու հետ: Սակայան կես տարի առաջ նրանք հիվանդանոցում էին, քանի որ խնդիրներ էր առաջացել: Բուժումը չօգնեց: 

-Ես շատ եմ տխրել երկվորյակներ՝ Մարիա և Կոնսոլատի մահվան պատճառով: Երբ վերջին անգամ նրանց տեսա հիվանդանոցում, աղոթում էին իրենց ազգի համար,- նշում է Տանզանիայի նախագաը իր Twitter-ի էջում: