12-ամյա աղջիկը համարվում է ռեկորդակիր.ահա թե ինչով է նա առաջատար ամբողջ աշխարհում


01:30 , 5 հունիս, 2018

Սոֆի Հոլլինզը ընդամենը 12 տարեկան է, բայց նրա հասակն արդեն 1 մ 88 սմ է: Աղջիկն ունի հազվադեպ հանդիպող հիվանդություն, որ կոչվում է Մարֆանի սինդրոմ: Սոֆին արդեն ընդունել է ինքն իրենց այս հասակով, բայց հույս ունի, որ այլևս չի բարձրանա: Նա միշտ է առանձնացել բարձր հասակով, բայց հիմա այն արդեն 188 սմ է, և Սոֆին համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս աղջիկը:

Նրա հիվանդության մասին հայտնել են, երբ աղջիկը դեռ 8 ամսական էր: Երկու տարի առաջ նա հատուկ վիրահատություն է տարել և սկսել դեղամիջոցներ օգտագործել, որոնք կկանգնեցնեն հասակի աճը և կարագացնեն սեռական հասունացումը: Սոֆին ցանկանում է դառնալ անասնաբույժ և օգնել կենդանիներին: