21:25 , 4 հունիս, 2018Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը տարվա ամենաքննարկվող իրադարձությունն է։ Հասարակությանը զարմացրել է, որ արքայական ընտանիքի անդամն ամուսնացել է Մեգան Մարքլի հետ, որը Հարիից 3 տարով մեծ է, արդեն ամուսնացած եղել է և նրա մայրն աֆրոամերիկուհի է։
Սակայն Մեգանը Եվրոպայի առաձին թխամորթ արքայադուստրը չէ։
18 տարի առաջ Նյու Յորքի եկեղեցիներից մեկում Լիխտենշտեյնի արքայազն Մաքսիմիլիանն ամուսնացել է թխամորթ Անժելա Բրաունի հետ, որը նրանից մեծ էր 10 տարով և հանցավոր աշխարհի հետ կապեր է ունեցել։ Իսկ այժմ զույգի որդին՝ Ալֆոնսը, Լիխտենշտեյնի գահաժառանգն է։




