Լուկաշենկոն գիշերելու է Ծառուկյանի տանը


10:49 , 13 մայիս, 2013

Haynews-ը հաղորդում է, որ Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն Հայաստանում է: Նրան հրավիրել էր Գագիկ Ծառուկյանը, որպեսզի Լուկաշենկոն ևս մասնակցի Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը:
Գրվում է նաև, որ չնայած արարողակարգային ոչ նպատակահարմարությանը, Լուկաշենկոն գիշերելու է Ծառուկյանի տանը: Գաղտնիք չէ, որ Բելոռուսի նախագահը շատ մտերիմ հարաբերություններ ունի Ծառուկյանի հետ, և սա նման մտերմության առաջին դրսևորումը չէ: