Ուսուցիչը դպրոցականների նկարներով կիսվել է պեդոֆիլների հետ և բռնվել է (Photo)


23:45 , 4 հունիս, 2018

Մեծ Բրիտանիայից դպրոցական ուսուցիչ Սթիվեն Բիրքեթը ցմահ զրկվել է մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից՝ երեխաների նկարները պեդոֆիլների կայքում բեռնելու համար։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

43-ամյա Բիրքեթը խոստովանել է, որ երեխաների համազգեստով նկարները տեղադրել է կայքում՝ առանց ծնողների և դպրոցի ղեկավարության թույլտվության։ Լուսանկարները նա վերցրել էր երեխաների ֆեյսբուքյան էջերից։

Նկարները որևէ սեքսուալ կողմնորոշում չեն ունեցել, սակայն ուսուցիչն իմացել է, որ կայքն օգտագործվում է պեդոֆիլների կողմից։ Հետաքննությունը ցույց է տվել, որ կայքում բաժիններ կան «սիրունիկներ», «գեղեցկադեմ ութ տարեկաններ», «երեք–չորս տարեկաններ» և այլն։

Ոստիկանությունը Բիրքեթի գործողություններում քրեական օրենսգրքի խախտում չի գտել, սակայն դիսցիպլինար հանձնաժողովը որոշել է նրան հավերժ զրկել ուսուցչական գործունեությունից։