Ինչ է իրենից ներկայացնում «Նվակ» երաժշտական նախագիծը


14:30 , 4 հունիս, 2018

Ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն և կոմպոզիտոր, գործիքավորող Էնդրյու Ֆոքսը  երեք տարի առաջա  հիմնադրել են «Նվակ» երաժշտական նախագիծը, որի շրջանակում երգեցողության դասընթացներ է անցկացրվել «Թումո» ստեղծարար կենտրոնում։ Ծրագրում դասավանդող ուսուցիչները հիմնականում ԱՄՆ-ից են և երաժշտական բնագավառում մեծ փորձ ունեցող մասնագետներ:

«Օրինակ առաջին տարին, որպես պրոդյուսեր եկել էր «Evanescence» խմբի համահիմնադիր Բեն Մուդին և կոմպոզիտոր, գործիքավորող Էնդրյու Ֆոքսը: Անցած տարի մեզ հետ աշխատում էր Դեր Հովան: Ծրագրի ընթացքում երեխաները գրում են երգեր, որոնք ձայնագրվում են և քանի որ մենք համագործակցում ենք ամերիկյան Atlantic Records և MTV ընկերությունների հետ, երեխաներն այդ երգերը գրում են այդ ընկերությունների հետ համագործակցելով: Հետագայում փորձելու ենք վաճառել այդ երգերը, որպեսզի երեխաները կարողանան գումար աշխատել՝ Հայաստանում գտնվելով և ամենակարևորը զբաղվել այն ամենով ինչը սիրում են»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է «Նվակ» երաժշտական նախագծի անդամ Յանա Կարապետյանը:

Յանան նաև նշում է, որ ծրագրի գլխավոր նպատակը  Հայաստանում զարգացնել և օգնել փոքրի տարիքում երաժշտի մասնագիտությունը ընտրած երեխաներին. «Կա տեսակետ, որ ծնողները չեն թողնում երեխաներին, որպեսզի երաժշտի մասնագիտությունը ընտրեն, իսկ այս ծրագիրը լավ միջոց է օգնել երեխաներին չհիասթափվել իրենց ընտրած մասնագիտությունից: Այստեղ կրթությունը դասական ձևաչափով չէ. մենք մշակում ենք հատուկ մեթոդ: Նշանակություն չունի երեխաները նոտաները գիտեն, թե ոչ և մեր մշակած մեթոդով երեխաները կարողանում են ստեղծագործել, ձայնագրել իրենց ուզած երգերը: Կարծում ենք, եթե երեխան օժտված է տաղանդով և եթե դեռևս չի կարողացել իր տաղանդը ցույց տալ, «Նվակ»  դրա արտահայտման լավագույն միջոցն է»,-եզրափակեց Յանան:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի