Արտաքին դերակատարների կամ նրանցից մեկի մոտ կա արցախյան խնդրով ստատուս քվոն փոխելու հեռահար ծրագիր


18:20 , 3 հունիս, 2018
Հայաստանից Արցախ փոփոխությունների ալիքը, որը Երևանում ավարտվեց իշխանափոխությամբ, իսկ Ստեփանակերտում դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի, անկախ արտաքին ու ներսում փոփոխությունն իրականացրած դերակատարների միջև պայմանավորվածության առկայությունից կամ կամ դրա բացակայությունից /պարտադիր չէ, որ ներքին խաղացողն արտաքին դերակատարի ագենտը լինի. խնդրում եմ այս տողերը ճիշտ ըմբռնել/, կարծես թե ազդանշան է բերում, որ արտաքին դերակատարների կամ նրանցից մեկի մոտ կա արցախյան խնդրով ստատուս քվոն փոխելու հեռահար ծրագիր: Սակայն, ստատուս քվոյի փոփոխություն կողմերից ո՞ւմ օգտին կամ արտաքին ո՞ր դերակատարի օգտին. այս հարցերի պատասխանը միարժեք չէ: Շահառուները շատ կարող են լինել, ըստ որում այս հարցում վերջնական շահառուն կարող է լինել ոչ նա, ով խրախուսում էր փոփոխությունը, այլ նա, ով ավելի ճարպիկ է: Այս մասին՝ բազում փաստերով ու պատճառահետևանքային և գործոնային վերլուծությամբ հիմնավորված իմ "Թավշյա հեղափոխության տեսանելի ու անտեսանելի երեսը" հետազոտության մեջ: ՇՈՒՏՈՎ: Թեմայով հարցազրույցներ ու մեկնաբանություններ չեն տրվելու: