155 կիլոգրամ քաշով մոդելի լողազգեստով նկարը ցնցել է օգտատերերին


13:30 , 3 հունիս, 2018

Թես Հոլիդեյը սոցցանցի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։ Աղջիկը համարձակ լուսանկարվում է և անհարմար չի զգում իր մարմնից։

155 կիլոգրամ քաշով plus-size մոդելը ցուցադրել է իր նոր լուսանկարը, որտեղ ինքը լողազգեստով և արևապաշտպան ակնոցով է։ Օգտատերերը գրել են, որ Թեսը շատ համաձակ աղջիկ է, որը չի ամաչում իր «չաղլիկությունից» և «բոդիպոզիտիվ» է քարոզում։

Սակայն եղել են և այնպիսիք, ում սրտով չի եղել«չաղլիկի»  հրապարակումը։ Բաժանորդները գրել են, որ Հոլիդեյը ավելի ճիշտ կանի հանրությանը նման լուսանկարներ չցուցադրի՝ իր չափազանց գեր լինելու պատճառով։   Նրանք նշել են, որ այս կարգի գիրությունը կարող է օրգանիզմում առողջական խանգարումների պատճառով լինել։