Չէի՞ք հասկանում, որ պաղպաղակ ուտելն ու բուտերբրոդ սարքել իմանալը դեռ բավարար չեն երկրի նախագահ լինելու համար


11:40 , 3 հունիս, 2018

Վերջին զարմանքն էլ էն էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը մնաց-մնաց ու որոշեց քաղաքական միտք ասել ու թե բա` Սահմանադրությունը հավասարակշռված չի, վարչապետի իշխանությունը շատ է, իմը` քիչ, պետք է փոխել էս վիճակը:

Այնուամենայնիվ Լենինը սխալ էր, երբ ասում էր ամեն кухарка կարող է երկիր կառավարել։ Ես չգիտեմ նախորդ իշխանություններին էլ ինչու պետք է կամ կարելի է մեղադրել, բայց հաստատ պետք է մեղադրանք առաջադրել հանցավոր անփութության համար՝ չէի՞ք հասկանում, որ պաղպաղակ ուտելն ու բուտերբրոդ սարքել իմանալը դեռ բավարար չեն երկրի նախագահ լինելու համար։ Մարդը համաշխարհային իրավագիտության մեջ ընդհանրապես և իշխանությունների բաժանման տեսության մեջ մասնավորապես հեղափոխություն արեց։

Նախ` եղբա´յր, այն, ինչը դու պետք է պահպանես, բարոյական չէ, որ ասես լավը չէ, ուզում եմ փոխել, այն էլ այն դեպքում, երբ դու դրա փոխելը նախաձեռնող սուբյեկտ չես: Հետո` ա՛յ ընկեր, երկու ամիս չկա Նախագահ ես, բա չէ՞իր կարդացել Սահմանադրությունը, որ համաձայնվեցիր։ Հա, մեկ էլ պառլամենտական երկրում իշխանության բաժանումը գործադիրի ու օրենսդիրի սիմվոլիկ է, կարևորը գործադիրն ու օրենսդիրը դատականից բաժանված լինեն, ու ոնց տեսնում ենք նախագահը այս ճյուղերի մեջ չէ, ու մեկ լիազորություն ունի միայն` սահմանադրության պահպանմանը հետևի: Հակակշիռների համակարգում նախագահի գրասենյակի մասին խոսելն ուղղակի արդեն իրավագիտական շեդեվր է։

Սուպերվարչապետականի մասով էլ ասեմ ու վերջ, սուպերվարչապետական է, երբ վարչապետը ընդգծված լայն լիազորություն ունի գործադիրում, հիմա արի մի ասա` իսկ քո ի՞նչ գործ։ Ուստի դո՛ւ, ախպե՛ր ջան, ավելի լավա մարոժնի ուտես, քոչարի պարես, պարապ լինես` բուտերբրոդ սարքես, պոլիտիկան քոնը չի, չէ քոնը չի։