22:30 , 2 հունիս, 2018Արքայազն Հարրիի հետ ամուսնանալուց հետո նախկին դերասանուհի Մեգան Մարքլը դարձավ համացանցի ամենաքննարկվող կինը։ Ողջ աշխարհը խոսում էր նրանից, պսակադրության ընթացքում նրա կրած զգեստից, աքսեսուարներից և հնարավոր ամեն բանից։ Բայց պարզվում է՝ Մեգանն ունի նմանակ, որին տեսնելիս շատերը շփոթության մեջ են ընկնում։

33-ամյա Դանիելա Հարիսը, ով չափազանց նման է Մեգան Մարքլին, անգամ հաշվել է, թե ինչ հաճախականությամբ են մարդիկ իրեն շփոթում արքայական ընտանիքի անդամի հետ՝ շաբաթական չորս անգամ։ «Իմ ու ամուսնուս հարսանիքն էլ պակաս ճոխ չէր։ Ճիշտ է՝ մենք ծախսել ենք նրանց ծախսածի ոչ ավելին, քան 0.1%-ը, բայց իսկապես շքեղ հարսանիք էր»,-պատմել է Դանիելան։

Աղջիկը նաև չի թաքցնում իր սերը Մեգան Մարքլի ամուսնու՝ արքայազն Հարրիի հանդեպ։ «Հարրին․ շատ-շատ եմ սիրուն նրան, բայց դե ես էլ պակաս բախտավոր չեմ, քանի որ ես էլ ունեմ իմ արքայազնը։ Շատ եմ սիրում ամուսնուս՝ Վուին»,-ավելացրել է նա։

Դանիելայի ամուսինը՝ Վուն, մտահոգություն չունի, որ իր կինը նման է Մեգան Մարքլին, դեռ մի բան էլ՝ ուրախ է։
