Զիդանը նոր պաշտոնում կստանա 200 միլիոն եվրո


23:00 , 2 հունիս, 2018

Երեկ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Զինեդին Զիդանը կգլխավոր Քաթարի ազգային հավաքականը:

Այս մասին թվիթերյան իր էջում գրել է եգիպտացի հայտնի գործարար Նահիբ Սավիրիսը: Վերջինիս հավաստմամբ՝ Զիդանը 4 տարվա պայմանագիր կկնքի Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և կստանա 200 միլիոն եվրո:

Մասնավորապես՝ ֆրանսիացի մասնագետի տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո: Զիդանի առաջ խնդիր է դրված հավաքականը պատշաճ կերպով նախապատրաստելու 2020 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: