Աղջկա սեքսուալ սելֆին շփոթեցրել է համացանցի օգտատերերին


23:45 , 2 հունիս, 2018

Պաուլա անունով աղջիկը Twitter-ում լոգասենյակում արված սելֆի է հրապարակել, որը շփոթության է մատնել օգտատերերին:

Օգտատերերի ուշադրությունը գրավել է ոչ թե աղջկա սեքսուալ տեսքը, այլ լոգասենյակի տարօրինակ հարդարանքը։ Նրանց զարմացրել է այն, որ զուգարանի թուղթը գտնվում է զուգարանակոնքից բավականին հեռու, իսկ սրբիչի կախաձողը, չգիտես ինչու, տեղադրված է ջրահեռացման բաքի տակ:

Այս տարօրինակ ներքին հարդարանքն էլ պատճառ է դարձել, որ լուսանկարը լայն տարածում է գտել սոցցանցում և արժանացել բազմաթիվ մեկնաբանությունների:

Օգտատերերին հուզել է հարցը, թե ով է նման վերանորոգման հեղինակը, նրանք նաև խորհուրդ են տվել աղջկան վերակառուցել լոգասենյակը: