Աշխարհի ամենատարեց մարդը 114 տարեկանում որոշել է թողնել ծխելը


19:00 , 2 հունիս, 2018

Քեյփթաունի 114-ամյա բնակիչ Ֆրեդի Բլոմը հայտարարել է ծխելը թողելու որոշման մասին, հաղորդում է Daily Mail-ը։ Ոչ պաշտոնապես աշխարհի ամենատարեց մարդ համարվող տղամարդը հայտարարել է, որ երբեք ուշ չէ կյանքը փոխել։

Ֆրեդի Բլոմը խոստովանել է, որ ծխել է տասնամյակներ շարունակ։ Ծխախոտի նկատմամբ իր սերը նա սատանայի գործ է համարում։

Այժմ Ֆրեդին որոշել է հրաժարվել ծխելուց՝ իրեն և շրջապատին ապացուցելով, որ երբեք ուշ չէ կյանքը փոխել։ Բացի այդ՝ տղամարդը հույս ունի, որ դա կօգնի իրեն պահպանել առողջությունը և ևս մի քանի տարի ապրել։