Լաց լինող երեխան երկու անգամ ընդհատել է Պուտինի ելույթը Կրեմլում


13:00 , 2 հունիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ ստիպված է եղել ընդհատել ելույթը Կրեմլում լաց լինող երեխայի պատճառով. հայտնում է РИА Новости-ն: Դա տեղի ունեցել հունիսի 1-ին «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ:

«Ցանկանում է մայրիկի մոտ գնալ, հիմա կհանգստանա»,- ասել է Պուտինն առաջին անգամ: Նա ցանկացել է  շարունակել խոսքը, սակայն երեխան կրկին լաց է եղել: «Վախեցրել եք փոքրիկին: Ոչինչ, հիմա կհանգստանա»,- ասել է նախագահը երկրորդ անգամ: