21:37 , 12 մայիս, 2013Ինչպես բոլորին հայտնի է, մայիսի 7-ին «Dorians» խումբը ժամանել է Շվեդիա, որտեղ Մալմյո քաղաքում կմասնակցի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին: Ունենալով մեկ հանգստի օր` հայաստանյան պատվիրակությունը հնարավորություն է ունեցել շրջել քաղաքով և ծանոթանալ Մալմյոյին:
Նշենք նաև, որ այցի շրջանակներում մայիսի 10-ին տեղի էր ունենալու համերգ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Դանիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Հրաչյա Աղաջանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղի է ունենալու համերգ, որի ընթացքում ելույթ են ունենալու նաև Վրաստանի, Ռուսաստանի, Լատվիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները:
Այսօր արդեն տեղադրել ենք «Dorians»-ի երկրորդ փորձի տեսանյութը Մալմյո արենայից, իսկ այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Եվրատեսիլ 2013»-ի հայկական պատվիրակության լուսանկարները Կոպենհագենից:
Լուսանկարները` Հանրային հեռուստաընկերության



Շարունակությունը՝ այստեղ