«Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա:
Համեմատության համար նշենք, որ ՀԿԵ 18-20 ռուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 60 մլն դրամ և գերազանցում է ՀԿԵ վարչության շենքում աշխատող 100-ից ավելի հայ աշխատողների աշխատավարձը: Եվ քանի որ Հայաստանը լավ խոպան է ռուսների համար, նրանց ընտանիքների անդամներին էլ են աշխատանքի տեղավորում: Օրինակ՝ Դմիտրի Գվոզդևը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետն է, նրա կնոջ համար նոր հաստիք են բացել ուղևորափոխադրումների ծառայությունում: Ներդրումային ծառայության պետ Նիկոլայ Անտոնովի կինն աշխատում է հենց իր ծառայությունում, նույն սենյակում էլ նստում են: