«Ժամանակ». Ար­տահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարեվերջից տեղափոխ­վում են մինչև հաջորդ տարվա հունիս


09:40 , 2 հունիս, 2018

«Նախկինում խոսելով արտա­հերթ խորհրդարանական ընտ­րությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտա­րարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Մինչդեռ երեկ կառավարության նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ: 

Արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններն անհրաժեշտ է անց­կացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում: Իսկ սա նշանակում է, որ ար­տահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխ­վում է մինչև հաջորդ տարվա հունիս»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: