Հյուրանոցի դռան բռնակին անպայման պետք է բաժակներ ամրացնել. ահա թե ինչից կփրկի դա ձեզ


04:30 , 2 հունիս, 2018

Օտար քաղաքներում ոչ այնքան թանկ հյուրանոցները հարմար են գիշերելու համար, բայց խնայողությունները որքան դրական, այնքան էլ բացասական կողմեր ունեն: Նման հյուրանոցներում գրեթե չի լինում անվտանգություն: Այդ դեպքում գողերից պաշտպանվելու խնդիր է առաջանում:

Իսկ քանի որ կողպեքները միշտ չէ, որ կարող են ապահով լինել, չքնել անհնար է և երբեմն անհրաժեշտ է դուրս գալ սենյակից, գոյություն ունի խորամանկ ելք գողերից խուսափելու համար: Դռան փականի վրա պետք է կախել բաժակ և մեկ այլ բաժակ ամրացնել այդ մեկին: Բռնակի անգամ թեթևակի շարժից բաժակներն ընկնում են և առաջացնում աղմուկ, ինչը վախեցնում է գողին: