Մեծ թվով քաղաքացիներ այս պահին Հանրապետության հրապարակում նշում են վարչապետի ծնունդը (Video)


19:30 , 1 հունիս, 2018

Armtimes.com-ը գրում է.

Այսօր ոչ միայն երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, այլ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Վարչապետ Փաշինյանը դարձավ 43 տարեկան:

Երեւանի Հանրապետության Հրապարակում այս պահին մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են՝ նշելու իրենց ընտրյալ վարչապետի ծնունդը: Քաղաքացիների տրամադրությունը բավական բարձր է, նրանք պարում են Հանրապետության հրապարակում: