«Ազատե՛ք Մասիսի քաղաքապետ Դավիթին». Ակցիա՝ Կենտրոնի դատարանի դիմաց (Photo)


19:10 , 1 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

«Ազատեք Մասիսի քաղաքապետ Դավիթին», «Ժողովուրդը պահանջում է անմեղ քաղաքապետին» այս և այլ գրությամբ պաստառներով այս պահին Մասիսի մի խումբ բնակիչներ ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք Մարաշի դատարանի դիմաց, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։



Մասիսի և տարածաշրջանի բնակչությունը պահանջում են ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, որին ձերբակալել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։ Քննչական կոմիտեն արդեն իսկ մեղադրանք է առաջադրել Մասիսի քաղաքապետին և ևս 4 անձի։

ՔԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:



Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։