20:33 , 12 մայիս, 2013ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանն այսօր տոնում է իր ծննդյան 33 ամյակը: «Օրն անցկացնելու եմ ընտանիքիս և ընկերների հետ, նեղ ընտանեկան շրջանակում»,- ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց երգիչը: Արմանը դեռ երեկվանից ստանում է բազմաթիվ շնորհավորանքններ և նվերներ. «Ստացել եմ գրիչներ ու օծանելիք»,- մանրամասնեց Արմանը:

Իր ծննդյան օրերին երգի տեսքով նվերներ չի ստանում: Եղել են երգի տեսքով նվերներ, բայց ոչ ծննդյան օրվա առթիվ: Երգ-նվերներ միշտ ստանում եմ ընկերներիս կողմից` Արսեն Գրիգորյանի, Զառայի, ով նաև «Շուրթիս համը երգիս հեղինակն է»,- ծիծաղում է երգիչը:
10 տարի առաջ Արման Հովհաննիսյանն ինքն իրեն արեց ամենացանկալի նվերը, ով էլ դարձավ նրա կյանքի զուգընկերը: «Իմ ամենահիշարժան ծննդյան օրն էր, երբ ես փախցրի իմ կնոջը»:
«Իսկ առաջին նվերն էլ այսօր եղել է հենց կնոջիցս` վերնաշապիկ է նվիրել և իմ սիրելի օծանելիքը», - ArmStar.am-ին մանրամասնեց Արմանը:
Արման Հովհաննիսյանի համար երբևէ ստացած ամենահիշվող նվերը դստեր պատրաստած անակնկալն էր. «Հետաքրքիր Էյֆելյան աշտարակ էր նվիրել»:
Շարունակությունը՝ այստեղ