Ակնոց կրող մարդիկ լավ տեսողություն ունեցողներից ավելի խելացի են․ գիտնականներ


18:20 , 1 հունիս, 2018

Վատ տեսողությունը և ակնոց կրելու անհրաժեշտությունը կապված են բարձր ինտելեկտի հետ։ Դա պարզելու համար Էդինբուրգի համալսարանի գիտնականները շուրջ 300 հազար մարդու գենետիկ տվյալներ են ուսումնասիրել, հաղորդում է Nature Communications պարբերականը։

Այսպիսով՝ պարզվել է, որ ամենախելացիների գեներում տեսողության վատթարացման և ակնոց կրելու հավանականություն կա։