Սպիտակ գինին հակացուցված է տղամարդկանց


17:30 , 1 հունիս, 2018

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որտեղ համեմատել են մարդու օրգանիզմի վրա կարմիր և սպիտակ գինիների ազդեցությունը։

Ռումինիայի, ԱՄՆ–ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ճապոնիայի և Հորդանանի մասնագետների տվյալների համաձայն՝ սպիտակ գինիների օգտագործումը տղամարդկանց մոտ կարող է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Իսկ կարմիր գինին նվազեցնում է դրա հավանականությունը։