Անոմալ շոգերի պատճառով Մեքսիկայում արտակարգ դրություն են սահմանել


17:00 , 1 հունիս, 2018

Մեքսիկայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի 31 նահանգներից 22-ում՝ անոմալ շոգերի պատճառով: Այդ մասին հայտնում է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը, հաղորդում է korrespondent.net-ը:

Արտակարգ դրություն է հայտարարվել անմիջապես 573 քաղաքում:

Որոշ վայրերում օդի ջերմաստիճանը հասնում է +45-50 աստիճանի:

Մայիսի 30-ին Մեխիկոյում գրանցվել է օրվա համար մոտ 100 տարվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը. ջերմաչափի սանդղակը հասել է +31,7 աստիճանի: