Հավայան կղզիներում պարտադիր տարհանում է հայտարարվել՝ Կիլաուեա հրաբխի ժայթքման կապակցությամբ


16:47 , 1 հունիս, 2018

Ամերիկյան Հավայի նահանգի իշխանությունները հայտարարել են մի քանի շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին՝ Կիլաուեա հրաբխի ժայթքման կապակցությամբ։

«Պարտադիր տարհանման է ենթակա Լեյլանի–Էսթեյթս բնակավայրը։ Բնակիչները ժամանակ ունեն մինչև հունիսի 1-ը՝ ժամը 12:00–ը՝ տեղի ժամանակով, որպեսզի լքեն պարտադիր տարհանման գոտին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների գործակալության դաշնային ներկայացուցիչը հայտարարել է, որ տարհանումից հրաժարվող բնակիչները կարող է ձերբակալվեն։ Մինչ այդ տարհանումը կամավոր է եղել։