Ուսուցչուհին շրջանավարտներին մերկապար է նվիրել, իսկ նրանք այդ ամենը տեսագրել են (Video)


17:45 , 1 հունիս, 2018
Բուլղարիայում միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Դարինա Դիմովան որոշել է վերջին անգամ զվարճանալ ավարտական երեկոյին և կրքոտ պարել է. գիշերային ակումբի բեմի վրա, որտեղ տեղի էր ունենում միջոցառումը, կինը տեղավորվել է մերկ իրանով տղամարդու կողքին, որն ավելի շատ մերկապարողի էր նման,– հաղորդում է Daily Star-ը։

Նա կատվային շարժումներ է արել, իսկ տղամարդը ետ չի մնացել և փորձել է այնպես անել, որ իր շարժումները համապատասխանեն կնոջ ցանկություններին։

Մի որոշ ժամանակ անց Դիմովան բացել է ոտքերը, իսկ հետո սկսել է իջեցնել տղամարդու տաբատը։

Այս ամենին հետևել են շրջանավարտները, ովքեր ցնցված են եղել իրենց ուսուցչուհու վարքից, բայց միևնույն ժամանակ հիացել են նրա համարձակությամբ և պարելու վարպետությամբ։ Եղել են և այնպիսիք, ովքեր այս ամենը տեսագրել են և համացանցում հրապարակել։