Կդժվարանամ պատասխանել՝ արահերթ խորհրդարանական ընտրություններն աշնանը կանցացվեն, թե ոչ. ԿԸՀ նախագահ


14:40 , 1 հունիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Թե երբ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քաղաքական խնդիր է, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հարցին, հնարավո՞ր է, որ ընտրությունները այս տարվա աշնանն անցկացվեն, Մուկուչյանն ասաց.

«Ես կդժվարանամ պատասխանել։ Մենք տեղեկացված ենք, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված։ Պետք է տեսնել, թե ինչ ծավալների դրանք կլինեն»։

Նրա խոսքով` այդ բարեփոխումներից հետո համապատասխան ընթացակարգերով ընտրություններ կանցկացվեն:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ