07:15 , 2 հունիս, 2018Վերջապես Մեգան Մարքլն ու արքայազն Հարին կարող են շատ հանգիստ վայելել հասարակության սերը:
Հիմա զույգը ստանձնել է դուքս և դքսուհի տիտղոսները: Թեև շատ գործ ունեն անելու, սակայն նրանք այնքան երջանիկ են, որ կարող են յուրաքանչյուր դժվարություն հեշտությամբ հաղթահարել:
Մինչ Հարիի և Մեգաննի պաշտոնական հայտարարությունը իրենց նշանադրության մասին նրանք ապրում էին Մեգանի տանը, որը Տորոնտոյում է:
Հարիի և Մեգանի ընտանեկան ջերմ անկյունը գտնվում է Նոթինգհեմում, որը գտնվում է Քենսինգթոնյան պալատի շրջակայքում:

Տունն ունի երկու ննջասենյակ, երկու լոգասենյակ, խոհանոց և, իհարկե, մեծ հյուրասենյակ:
Տանը հմայք է հաղորդում փոքրիկ, սակայն շատ գեղեցիկ այգին, որը տան ետնամասում է:

Բացի այդ՝ Մեգանը և Հարին շատ հետաքրքիր հարևաններ ունեն: Նրանց կողքին ապրում են արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը:
Չնայած այս ամենին՝ Մեգանն ու Հարին տեղափոխվելու են, երբ երեխա ունենան: Մեծ հավանականություն կա, որ տունը կլինի Յորքում: