06:45 , 2 հունիս, 201821-ամյա Սոֆյա Հանջիպանտելին հայտնիություն է ձեռք բերել շնորհիվ հաստ և խիտ հոնքերի: Աղջիկը ծնվել է Կիպրոսում, ավելի ուշ ծնողների հետ միասին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, այնուհետև՝ ԱՄՆ:

Որոշ ժամանակ առաջ նա փորձել է շտկել հոնքերը: Դրանից նրա տեսքը ավելի գեղեցկացավ: Հաստ հոնքերը նա ժառանգել է մորից, ինչի համար շատ երջանիկ է:

Մոդելը կարծում է, որ կարող է իրեն թույլ տալ լինել բնական, այսինքն՝ նրա համար իր բնական հոնքերը այն է, ինչ իրեն իսկապես երջանկացնում է:

Instagram-ում աղջիկն արդեն ավելի քան 180 հազար հետևորդ, սակայն կան այնպիսիք, ովքեր չեն սիրում նրան և շատ հաճախ անվանում են հրեշ և տգեղ:

Սոֆյան խոստովանում է, որ շատ հաճախ մարդկանց զարմացնում է իր տեսքը, սակայն դա ակնթարթ է տևում: Աղջիկը նշում է նաև այն, որ բացասականությունը և վատ տրամադրվածությունն իր նկատմամբ երբեմն իրեն ավելի ուժեղ են դարձնում:
