Վարկերի տույժ-տուգանքների համաներման համար փոփոխություն է կատարվում շահութահարկի գծով


12:30 , 1 հունիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումն իրականացնելու նպատակով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են շահութահարկին: «Ծախսերով նվազեցնելու հնարավորություն կտրվի, որպեսզի շահութահարկի բազան տույժերի չափով չավելանա, այսինքն՝ դա շահեկան կլինի թե՛ բանկի համար, որ շահագրգռված լինի զիջելու, թե՛ վարկառուի համար, նա հնարավորություն կունենա ազատվել բեռից: Մենք էլ բյուջեի տեսանկյունից վնաս չենք ունենա. այսպես, թե այնպես չաշխատող վարկեր են, դրանից եկամուտ չի առաջանում»,-ասաց նախարար Ջանջուղազյանը:

Մայիսի 31-ին գյուղատնտեսության նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կմարվեն մինչև որոշակի օր կուտակված տույժ-տուգանքները, և դա կլինի մեկանգամյա գործողություն: