20:21 , 12 մայիս, 2013
Շաբաթ օրը, երբ Իրանում մի քանի րոպեից լրանում էր նախագահության թեկնածուների գրանցման վերջնաժամկետը, բոլորի համար անսպասելի իր թեկնածությունն է առաջադրել նախկին նախագահ Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին... Թվում էր, թե հունիսի 14-ի ընտրություններում մրցելու են միայն պահպանողական թեկնածուները, եւ հանկարծ ասպարեզ մտավ մի մարդ, որը համարվում է չափավորական եւ պաշտպանել է ընդդիմադիր շարժումը վերջին ընտրություններից հետո... Համաձայնեք, իրադրությունը մեր հարեւան երկրում առնվազն հետաքրքիր է դառնում...