«Հրապարակ». Ս. Ալեքսանյանը ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարութան հասցեին


10:40 , 1 հունիս, 2018

«Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարությունների հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը․ Երևանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։


Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը կզայրանա ու ոտքի կելնի կառավարության դեմ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: