Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առաջին նշանակումն է կատարել. ո՞վ է նա


10:44 , 1 հունիս, 2018
Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնելու իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: 
Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է:
Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում: 
11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով: 
18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀԴ շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը, որոշել է կանգ առնել այդ կետի վրա։
Տիգրանի թե՛ ինտելեկտուալ և թե՛ մարդկային հատկանիշներից կարելի է ժամերով խոսել և գրել, բայց ֆեյսբուքյան ստատուսը չափազանց սահմանափակ ձևաչափ է դրա համար: 

Տիգրան ջան, պատիվ ունեմ աշխատելու քեզ հետ: