«Հրապարակ». Երևանի պոլիկլինիկաներում «արտակարգ դրություն» է հայտարարվել՝ կազմ-պատրաստ սպասում են «անկոչ» հյուրերի
09:50 , 1 հունիս, 2018
«Փաշինյանի կառավարության օպերացիան՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին, ուսհաստատություններից բացի ընդգրկել է նաև բուժհաստատությունները, մասնավորապես՝ պոլիկլինիկաները: Մի քանի օր առաջ «Ելքն» այցելել է պոլիկլինիկա՝ բացահայտումներ անելու: Որոշ դեպքերում նրանց «օգնել» են աշխատակիցները, ովքեր հոգնել են ապօրինություններից և ավելի համարձակ դարձել: Երևանի մյուս պոլիկլինիկաներում այս օրերին արտակարգ դրություն է հայտարարվել՝ կազմ-պատրաստ սպասում են «անկոչ» հյուրերին, փաստաթղթերն են ուղղում, մաքրություն անում, պոտենցիալ գործ տվող աշխատակիցներին սիրաշահում: Շատ տեղերում վախի մթնոլորտ է, իսկ պոլիկլինիկաների տարեց աշխատակիցները լարվածությունից ապրումներ և առողջական խնդիրներ են ունենում»,-գրում է թերթը: