«Արա այ լակոտ» գոռացող լրագրողը ոչ միայն պիտի ենթարկվի պատասխանատվության, այլ հեռանա-մոռանա լրագրությունը


14:52 , 12 մայիս, 2013

Hetq.am խմբագրությունը իր կիսահանրահռչակ լրագրող Անի Հովհաննիսյանի հետ միասին խախտել են հասարակական բարոյական նորմեր, որի համար պետք է պատասխան տան հայ հանրության առաջ: Եթե ոստիկանը քաշքշել է լրագրողին և հաշվի չառնելով նրա տասնամյակների պետական ծառայությունը՝ աշխատանքից ազատվել է, ապա «արա այ լակոտ» գոռացող հավատարմագրված լրագրողը ոչ միայն պիտի ենթարկվի պատասխանատվության, այլ հեռանա-մոռանա լրագրությունը: Իսկ արի ու տես hetq.am-ը ցանկանում է «փիառ» ստեղծել՝ բաղձալով նմանվել իրենց ոլորտի մեծագույն տգետ Շամշյանին: Դե ինչ, ևս մեկ թեորեմ ապացուցվեց՝ կապված մեր երկրի յուրաքանչյուր ստրուկտորայի գավառական և գյուղամեջական բնույթի հետ: