ՌԴ-ի հետ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են մեկանգամյա թույլտվությամբ


02:00 , 1 հունիս, 2018

Operativ.am -ը գրում է

Ըստ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 2018 թվականի ապրիլի 27-ին ուժի մեջ է մտած համաձայնագրի՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով յուրաքանչուր ավտոտրանսպորտային միջոցի համար տրամադրվում է մեկանգամյա թույլտվություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով վերը նշվածը՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու մեկանգամյա թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005001277):

Հասցե՝ ք. Երևան Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 590104, 590105»: