Ճաշակը ևս կարող է լինել ժառանգական. հայր ու աղջիկ պաշտում են ոճային սանրվածքները


02:00 , 1 հունիս, 2018
Բենի Հարլեմը երգիչ է, մոդել և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր սանրվածք ունեցող մարդ: Նրա վարսերի բարձրությունը 52 սմ է: Նա նաև ունի Ջեքսոն անունով աղջիկ, որին սովորեցնում է լինել ոճային և չամաչել սեփական յուրօրինակությունից: Բենին ու Ջեքսոնը հաճախ են հրապարակում համատեղ լուսանկարներ ու ցուցադրում իրենց ինքնատիպ սանրվածքները: