Նորանշանակ ԳՇ պետն ընդունել է ՌԴ ռազմական կցորդին


21:10 , 31 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մայիսի 31-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին:

Եվգենի Բուլավինցևը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հետագա հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու փոխգործակցության հետագա զարգացման ուղիները: