«Կովե՛ր։ Օդում կովեր են»․ ԱՄՆ-ում փոթորիկը քշել է ընտանի կենդանիներին


19:00 , 31 մայիս, 2018

«Փոթորիկների որսորդ» Ռիդ Թիմերը տեսագրություն է տեսագրել, որում տորնադոյի էպիկենտրոնում կարելի է կովեր տեսնել։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Կենդանիները պտտվում են օդային հորձանուտում։

«Կովե՛ր, օդում կովեր են»,-տեսագրությունում լսելի է Թիմի բացականչությունը։

Twitter-ի իր էջում տեսագրության հեղինակը նշել է, որ «թռչող կովեր» միայն մուլտֆիլմերում է տեսել։

Տորնադոն տեղի է ունեցել Շաեն քաղաքից 20 կմ հեռավորությամբ։ Բարեբախտաբար, դրա հետևանքով ավերածություններ և զոհեր չկան։